Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել այն բանից հետո, երբ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հայտարարություն տարածեց, որ չի պատրաստվում նվազեցնել «սև ոսկու» արդյունահանումը:
Հայտարարության մեջ նշվում է, որ նավթի գների ավելի խորը անկումը զսպվում է նավթի պահանջարկի մեծացմամբ, և եթե նույնիսկ ՕՊԵԿ-ը նվազեցնի նավթի արդյունահանումը, միևնույնն է, դա չի կարող նպաստել շուկայի առավել կայունացմանը:
Հարկ է նշել, որ երեկ երեկոյան, WTI մակնիշի հյուսիսամերիկյան նավթի գինն իջել էր 47 դոլարից' կազմելով 46,89 դոլար, իսկ Brent մակնիշի հյուսիսեվրոպական նավթի գինը մեկ բարելի համար հատել էր 52 դոլարի շեմը' հասնելով 51,83 դոլարի: Սա ամենացածր գինն է այս տարվա հունվար ամսից:
Տաթև Տիգրանյան