Ամբողջ ժողովուրդը պայքարում է հոսանքի թանկացման դեմ, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում երևի հոսանքը ձրի է, քանի որ ցերեկվա ճռճռան արևին միացված էին Օհանովի փողոցի լույսերը: Բայց, որ հանկարծ հենց այդ փողոցի որևէ բազմազավակ բնակիչ ուշացնի վարձավճարը՝ տեղում կկտրեն լույսը, չէ՞:

 

Համայնքի հարգելի ղեկավար, ես չգիտեմ, թե ով է պատասխանատու, կամ ինչ ենթակառուցվածք է զբաղվում փողոցների լուսավորմամբ, բայց վստահ եմ, որ այդ բավական երկար փողոցի ցերեկվա ընթացքում «լուսավորման» վրա ծախսված հոսանքի գումարով կարելի էր մի չունևոր ընտանիքի երեխայի համար դպրոցական պարագաներ գնել, կամ մի միայնակ թոշակառուի համար սնունդ, կամ դեղորայք գնել:

 

 

 

Ալինա Դերձյան