ՀՀ վարչապետ' Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն էր անցկացրել «Security dream» ընկերության ներկայացուցիչների հետ, որից հետո ընկերության հիմնադիրը հայտարարել է, որ հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրած շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը ժամանակավորապես կհանվեն շահագործումից: Հանդիպման ընթացքում վարչապետը նաև հորդորել է մեղմացնել ոչ վտանգավոր խախտումների արձանագրումը, ինչպիսին' հոծ գծերի տրորումն է:

 

 


Ճանապարհային երթևեկության տուգանքների մեղմացումները իհարկե միանշանակ չեն ընկալվում բնակչության կողմից, մի մասը գտնում է, որ երկրի ճանապարհային երթևեկության մակարդակը հեռու է իդելական համարվելուց, այդ պատճառով պետք է խստացնել դրանք: Սակայն կարելի է փաստել, որ 2011թ.-ից սկսաց, երբ տեղադրվեցին էլեկտրոնային հսկող սարքերը, արձանագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը ավելացել է, իսկ դրանց հետևանքով պատճառված մարդկային զոհերի դեպքերը չեն նվազել:

 

 


Բնակչության մյուս հատվածն էլ գտնում է, որ կիրառվող տուգանքների չափերը անհամեմատ բարձր են երկրի կենսամակարդակը հաշվի առնելով, դրան գումարած տեղադրված էլեկտրոնային սարքերի քանակը' մեկ մեքենայի հաշվով անգամներով գերազանցում է քաղաքակիրթ երկրների նույն ցուցանիշի մակարդակին, և ճանապարային երթևեկության կանոնակարգման գործում պետք է պատժի համակարգից անցում կատարել ավելի քաղաքակիրթ վստահության մակարդակին:

 


Ելնելով այս երկու հանգամանքներից գալիս ենք այն եզրակացությանը, որ այս խնդրի լուծումը գտնվում է վտանգավոր խախտումների պատժաչափի ավելացման և ոչ վտանգավոր խախտումների պատժաչափերի նվազման հիմքում, բացի այդ նաև անհրաժեշտ է քաղաքացիներին իրազեկել հնարավոր վտանգների մասին, այսինքն սոցիալական գովազների և այլնի միջոցով բնակչությանը ետ պահել հնարավոր ճանապարհային խախտումներից:

 

 

 

Տիգրանուհի Դավթյան