Սիրելի լրագրողներ, արդեն մեկ շաբաթից ավելի է Երևանի Ռոստովյան 50/1 և նրան հարակից ևս հինգ տներ զրկված են խմելու ջրից: Բանը նրանում է, որ օրեր առաջ այդ հատվածում վթար է եղել և մասնագետները եկել են վթարը վերացրել, վթարի տեղը ասֆալտապատել, գնացել են: Հետո պարզվել է , որ վերանորոգման աշխատանքների ժամանակ «մասնագետները» տվյալ տների ջրագծերը անջատել են, իրենց գործը արել բայց հետո, մոռացել են միացնել:
Բնակիչները, երբ դիմել են «երևանջուր ՓԲԸ-ին» այնտեղից պատասխանել են, որ կրկին քանդելը մեծ ծախս է և իրենք՝ հարևաններով պետք է նախաձեռնեն այդ գործը: Բնակիչները վճարունակ չեն, փող չունեն : Ինքներդ պատկերացրեք թե նման գործ անելու համար որքան գումար է անհրաժեշտ, էլ չեմ ասում, որ քաղաքապետարանից են գալու, թաղապետարանից են գալու, ոստիկանությունից են գալու և բոլորի բերանը պետք է փակվի: Պատկերացրեցի՞ք: Խնդրանքս է, օգնել նրանց, ես, չգիտեմ ցավո՞ք,թե՞ բարեբախտաբար, վաղուց նման հնարավորություններ չունեմ, բայց դուք դեռ կարող եք....
Հարություն Հարությունյան