Քանի որ վերջերս նորից է սկսվել քննարկվել Ղարաբաղի հարցը Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտի կոնտեքստում, ապա մի քանի իրողությունների վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել:
-------------------
Նախ, գոյություն չունի "Ղարաբաղի հարց, այլ գոյություն ունի "Հայաստանի հարց", որը լուծվում է Ղարաբաղում:
Երկրորդ կարևոր պարզաբանումը' Ղարաբաղի հարցը
(Հայաստանի հարցը) ոչ այնքան Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ է, այլ աշխարքաղաքական կարևորագույն հանգույց է, որով պայմանավորված է Չինաստանից մինչև Իսրայել մեծ տարածաշրջանի հավասարակշռությունը, կամ այդ հավասարակշռության հնարավոր խախտումը' համապատասխան հետևություններով հանդերձ:

 

 


Երրորդ կարևոր պարզաբանումը' Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը ավելի կաևոր է դարձնում այդ հանգույցի նշանակությունը և ավելի է բարդանում հնարավոր հանգացուլածումը:
Եվ մի կարևոր հետևություն. Ղարաբաղի հանգույցի աշխարքաղաքական նշանակությունը կարող է նվազել այն ժամանակ, երբ անկախ կամ ինքնավար թուրքական Քրդստանի ապագան ուրվագծվի: Դա անկասկած կփոխի տարածաշրջանի աշխարքաղաքական դասավարությունը:

 


Ղարաբաղի հարցը պետք չէ դիտարկել միայն Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտի կոնտեքստում: Այստեղ ավելի բարդ և կարևոր խաղ է գնում և հիմնական դերակատարների թիվն անհամեմատ ավելի մեծ է:

 

 

 

Ստեփան Դանիելյան