2015թ. սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը կառավարության որոշմամբ տեղափոխվել է 2015թ. սեպտեմբերի 19-ը՝ շաբաթ օր: Այս առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր: Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների:

 

 

Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ը՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային: Միաժամանակ օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային»: Միաժամանակ, վարչապետը կոչ է արել գործատուներին ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր օգոստոսի 17-ին, այցելում են եկեղեցի և գերեզմանոց:

 

 

Կարինա Սանթրոսյան