Բոլորս էլ գիտենք, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին հյուսիսային ուղղությամբ Արցախը Հայաստանին կապող հիմնական օղակն է, և դրա դերակատարությունը իրապես դժվար է գերագնահատել հայկական երկու պետությունների կյանքում թե՛ խաղաղ և թե, առավելապես, պատերազմական իրավիճակում:
Այժմ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ մայրուղում: Արդեն այսօր կառավարությունը որոշել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգման նպատակով ՀՀ տրոնսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1 մլրդ 200 մլն դրամ:
Այս ծրագիրը շատ կարևոր է և հատկապես հիմա, երբ Ադրբեջանը ավելի ակտիվ է սահմանգծում, այն նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:
Արմեն Վարդանյան