Կոռուպցիայի մինիմալացումը մրցակցության ու առողջ բիզնես միջավայր կառուցելու գլխավոր նախապայմաններից է: կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր երկրներ կիրառում են զանազան միջոցներ: Որոշ ժամանակ առաջ մամուլում լայն տարածում էր ստացել ՀՀ Կառավարության հակակոռուպցիոն խորհուրդ ստեղծելու մասին որոշումը:

 


Այսօր արդեն տեղի ունեցավ վերը նշված խորհրդի անդրանիկ նսիտը: Նիստի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ սույն խորհրդի շրջանակներում ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության միջև կստորագրվի համաձայնագիր: Ինչպես նաև նա նշել է, որ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանին' կյանքի կոչելու կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը:
Այս պայքարի համար հիմա կա 4 առանցքային ոլորտ' կրթություն, առողջապահություն, ոստիկանություն և պետական եկամուտներ:

 


Նիստին ներկա գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն իր խոսքում առաջարկել է, որ բացի վարչական պատասխանատվությունից, աշխատանքից ազատելուց, պաշտոնն իջեցնելուց, նկատողություն տալուց քննարկման առարկա դարձնել նաև քրեական պատժի ենթարկելու հարցը:

 

 

 

Վաչագան Գևորգյան