«Ստոկհոլմում խաղից արաջ մեր թիմի հանդերձարանում սրբիչներ էին դրել թիմի համար, հետո խաղից հետո իրենց ադմինիստրատորը հայտարարել էր մամուլին իբր Շիրակը գողացել է սրբիչները», պարզաբանեց «Շիրակ» ֆուտբոլային ակմումբի մամլո խոսնակ Աննա Թադևոսյանն ի պատասխան մեր այն հարցմանը, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է Գյումրիի ֆուտբոլային թիմը որոշել դատի տալ շվեդական ակումբին: Տիկին Թադևոսյանը նաև տեղեկացրեց մեր հետ զրույցում, որ մինչ օրս մամուլում այս թեման է շրջանառվում:
«Մեր իրավաբանը' Մարկ Սաֆարյանն հիմա Ստոկհոլմում է և հայց է ներկայացրել քաղաքացիական դատարանին զրպարտանքի համար: Մեր իրավաբանի գնահատմամբ մենք անպայման կահենք գործը: Գիտեք, կատարվել է շատ էժանագին քայլ իրենց կողմից»: Մեր այն հարցմանը, թե միայն քաղաքացիական դատարանով պիտի բավարարվել, թե նաև դիմել միջազգային սպորտային ատյանի, տիկին Թադևոսյանը պատասխանեց, որ առայժմ հայցը ներկայացվել է միայն քաղաքացիական դատարանին, իսկ հետո արդեն ընթացքից կերևա:
Ի դեպ, դատական հայցը ներառվել է վարույթ: Դատական լսումը տեղի է ունենալու Ստոկհոլմում /Շվեդիայի Թագավորություն/: Դատալսման օրվա մասին կծանուցվի հավելյալ:
Արման Գրիգորյան