«Թուրքական ժխտողականությունը բավականին հեշտ է կորտելը հենց իրենց իսկ երկրի ներսում, թուրքական հասարակությունում. ուղղակի դրա համար անհրաժեշտ է ժամանակ և համբերություն»,-այս կարծիքն արտահայտեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, ով վերջին տաս տարիներին զբաղվում է ոչ-ֆորմալ միջավայրում հայ և թուրք երիտասարդության միջև երկխոսության ձավորման գործունեությամբ: Վերջինիս խոսքով, ժամանակակից Թուրքիայում հասարակությունը մեծամասամբ ոչ թե ունի ժխտողական կեցվածք Հայոց Ցեղասպանության հանդեպ, այլ նույնիսկ տեղյակ էլ չէ, թե խոսքն ինչի մասին է, ու եթե մեզ' հայերիս համար դա պարտադիր իմանալիք հարց է, միջազգային ասպարեզում էլ հարցը բավականին քննարկվում է, առավել կամ պակաս չափով երբեմն Թուրքիային շանտաժելու գործիք դառնալով, ապա երկրի ներսում մարդիկ ուղղակի, երբ ասում ես Հայոց Ցեղասպանություն, զարմանում են:
«Այս անիրազեկությունը որքան էլ վիրավորական լինի, կարող է ծառայել մեր օգտին, եթե ճիշտ քաղաքականություն վարենք: Հայոց Ցեղասպանության մասին քիչ թե շատ իրազեկված են Ստամբուլում ու Անկարայում, իսկ երիտասարդները շատ քիչ տեղեկացվածություն ունեն, հիմնականում այն խավն է տեղյակ, ովքեր հնարավորություն են ունեցել դուրս գալու և արտասահմանում կրթություն ստանալու, ավելի լայն աշխարհայացք ձավորելու, Հայոց Ցեղասպանության մասին ավելի ազատ միջավայրում իմանալու: Այստեղ էլ,-ինչպես նշում է Արթուրը,- առանձնանում են այն երիտասարդները, ովքեր ասում են, որ այո, տարբեր ազգերի ներկայացուցիչների կոտորածներ եղել են, որովհետև պատերազմ է եղել, խառը տարիներ էին, սակայն դա ցեղասպանություն կոչել չի կարելի»:
Արթուր Նաջարյանն այս վիճակը կապում է Թուրքիայի ներսում պետության վարած տեղեկատվական քաղաքականության հետ: Ըստ նրա' Թուրքիան մոնոկենտրոն երկիր է, որտեղ ամեն ինչ կենտրոնացված է Ստամբուլում ու Անկարայում և պետական քաղաքականությունը հիմնականում այս կենտրոններում տեղեկատվությանբ վերասհկողության վրա է աշխատում' արդյունքում աչքաթող անելով գավառները: Բացի այդ գավառների թուրքերը ավելի սահմանափակ հնարավորություններ ունեն ճամփորդելու, ավելի պահպանողական են ու ավելի փակ են:
Հատկապես արտասահմանում սովորող ուսանողները հաճախակի շատ ծանր իրավիճակում են հայտնվում, երբ Թուրքիայում ունեցած տեղեկատվության պակասը արտասահմանում սովորելու տարիներին լրացվում է այնպիսի ցավոտ տեղեկատվությամբ և արխիվային նյութրեով, որոնք խոսում են Հայերին կոտերլու և ոչնչացնելու պլանավորված քաղաքականության մասին: Եվ այդ ժամ դժվարին իրավիճակում են հայտնվում ու սկսում է սեփական ինքնության դեմ պայքաը: Սրանք փոքրիկ քայլեր են, բայց և շատ արդյուանվետ: Դրա համար պետք է հնարավորինս շատ համագործակցելու և երկխոսելու հնարավորություն տրվի թուրք և հայ երիտասարդներին' հասկանալու համար հակառակ կողմի «անտարբերությունը» մեզ համար այսքնա կարևոր հարցի նկատմամաբ և լրացնել տեղեկատվության բացը, ինչը առկա է Թուրքիայում բնակվող երիտասարդների մոտ:
Արման Գրիգորյան