2012-2014 թվականներին Հայաստանից արտահանման բարձր իրական աճի միտումը շարունակվել է, իսկ ներմուծումը հիմնականում ունեցել է նվազման միտում: Վերջին երեք տարիներին արտահանման ծավալներն աճել են միջինում 15,8 տոկոսով:

 

 

Արտահանման աճը պայմանավորված է եղել համաշխարհային տնտեսությունում պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ, ինչպես նաև արտահանման խրախուսմանն ուղղված' կառավարության կողմից ձեռնարկված գործողություններով: Չնայած ներմուծումը 2012-2013 թվականներին նվազել է, սակայն 2014-ի աճի շնորհիվ միջինում աճել է' 0,2 տոկոսով:Այս մասին տեղեկանում ենք կառավարության 2016-2018 թթ միջնաժամնկետ ծախսային ծրագրից:

 

 

Անահիտ Գրիգորյան