Թուրքիան պատրաստակամություն է հայտնել և առաջարկել է ՆԱՏՕ անդամ երկրներ արտահերթ նիստ անցկացնել, որտեղ կքննարկվի ԻՊ –ի և քուրդ անջատողականների դեմ պայքարի ծրագիրը :
Հանդիպումը կայանալու է առաջիկա երեքշաբթի :
Թուրքական ԶՈՒ-ն հարվածել է Սիրիայում տեղակայցած ԻՊ անդամներին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում հարձակումների շարքից հետո, վերսկսվել են թռիչքները դեպի « PKK » ճամբարներ :
Այդպիսի միջադեպերից մեկի ընթացքում, Հուլիսի 20-ին, ԻՊ անդամ մահապարտ ահաբեկիչը պայտեցրել է ինքն իրեն, խլելով 32 մարդու կյանք :
« PKK »-ն դա ընդունել է որպես ԻՊ-ի և Թուրքիայի համագործակցություն, և սկսել է հարձակվել թուրք ոստիկանների վրա :
Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից դեպի Իրաք կատարած թռիչքները, փաստացի վերջ դրեցի երկու տարի ձգվող հաշտեցմանը :
« PKK » ներկայացուցիչը պատմել է ֆրանմս պրեսսին, որ Թուրքիան հարձակվել է եկրկու դիրքից, Դախուկ և Էրբիլ քաղաքներից դեպի հյուսիս :
Ներքին անհամաձայնություններ .
Թուրքայի խնդրանքի մասին պատմել է ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը .
- Թուրքիան օգտվեց երկրին վտանգ սպառնալու կամ տարածքային ամբողջականության հետ կապված հարցերով, ՆԱՏՕ անդամ երկրների արտահերթ նիստ հրավիրելու իրավունքից :
Ստոլտենբերգի խոսքերվ, նա երկու օր առաջ բանակցություններ է վարել Ահմեդ Դավութօղլուի հետ և ցավակցել մահացած ոստիկանների համար, ինչպես նաև իր աջակցությունն է առաջարկել ԻՊ-ի դեմ պայքարի գործում :
ԱՄՆ-ն հորդորել է Անկարային և « PKK »-ին զերծ մնալ բռնություններց, սակայն միարժամանակ շեշտել է, որ Անկարան անջատողականների հարձակումներից պաշտպանվելու իրավունք ունի :
Թուրք ժողովուրդը վախենում է, որ պաշտոնական Անկարայի և քուրդերի միջև լարվածությունը կարողց է նոր թափ հավաքել :
Եթե Թւրքիայուն նոր քաղաքացիական պատերազմ սկսվի, ապա դա ծանրագույն հարված կլինի Թուրքիայի հեղինակությանը : Դա կբերի Հյուսիսատլանտյան կոալիցիայում Թուրքիայ դերի նվազման :
Հ.Գ. Կարծում եմ, Հուլիսի 20- ի պայթյունը պատահականություն չէ : Եվ պատահական չէ, որ « PKK »-ն դա համարել է Թուրքիայի և ԻՊ համագործակցություն, ի վերջո հիշենք, որ Թուրքիան նավթ է Գնում ԻՊ-ից և լավության տակից հարկավոր է դուրս գալ : Իսկ հիմա երբ իրավիճակն արդեն սրվել է, Թուրքիան սեփայան կաշին փրկելու համար որոշեց “մեջքից հարվածել” ԻՊ-ին : Դա Թուրքիայի և Ադրբեջանի ձեռագիրն է:
Սուրեն Ավդալյան