ԵՄ, որին այդպես գլխապատառ ձգտում ենք հայերս, ,,վերևներից,, ծաղրելով ու մերժելով ցանկացած այլ համագործակցության շրջանակ, կանգնած է փլուզման վտանգի առջև...
Այդ միության խոշոր երկրներից մեկը՝ Միացյալ Թագավորուրությունը, պատրաստվում է հանրաքվե անցկացնել՝ կազմում մնալու, կամ այն լքելու մասին: Ամբողջ խնդիրը, հավանաբար, ԵՄ գլխավոր դերի պայքարն է, իսկ Անգլիան համոզված է, որ գրեթե 65 մլն բնակչով , տնտեսական ու քաղաքական իր ուժով արժանի է, որ լինի միության ,,թելադրողը,, :
Ճիշտ է, ժողովրդավարություն քարոզող երկրներում երեսպաշտությունն երբեք ավելորդություն չի եղել, որպեսզի, իրենց վերապահեն քաղաքական խարդախությունների, մարդու իրավուքններն ոտնահարելու, բիրտ ու կոպիտ ուժային համակարգ ունենալու, օրինազանցին տեղում սատկացնելու մենաշնորհը, միևնույն ժամանակ ՝ խրատական մատը թափ տալ մեզ պես երկներին՝ ,,տեսեք, հա, ամենաբարձր արժեք մարդն է, մանավանդ, մեր կողմից վարձված լրտեսներն ու խառնակիչները ,,
Խոստովանենք, որ նրանց դիրքերից այդ տակտիկան ճիշտ է ու խելամիտ՝
պետք է տկարեցնել, ծնկի բերել, իր արմատներից կտրել այն ազգերին, որ հզոր են մշակույթով, ավանդույթով, ազգային օրենքներով և հարատևում են այդ արժեքների շնորհիվ...
Ի դեպ երեսպաշտությունը ԵՄ չի խանագարում նաև տնտեսական հարցերում. կոռուպցիայի դեմ պայքար նախաձեռնել, պարտադրել այլ երկներին, մինույն ժամանակ, տնտեսության մեջ , նույն կոռուպցիայի պատճառով, վնաս կրել ՝ տարեկան 120 մլրդ եվրոի չափով..
Ավելորդ չէ նշել նաև / ըստ փորձագետների/ ԵՄ հանդեպ հոռետեսեկան տրամադրությունների աճ է նկատվում: Հենց այդ պատճառով է , որ ԵՄ համակիր Անգլիայի վարչապետը շտապում է հանրաքվեի հարցում: Հակառակ դեպքում, հանրաքվեի արդյուքնը հաստատ իր սպասածը չի լինի:
Այսքանի ֆոնին վերդառանամ գրառմանս սկզբին՝ ու՞ր եք այդպես ինքնամոռաց ձգտում:
Մի քիչ ուշացել եք հարգելիներս, ճիշտ այնպես, ինչպես ծխելու երբեմնի մոդայիկ երևույթից ուշացած կինը ցուցադրաբար կմխի իր էժանագին ծխախոտը
ՀԳ Հայաստանին մի փոքր համբերություն, համառություն և խոհեմություն է պետք՝ շահեկան դիրքերը զարգացնելու ու առանց որևէ միության գերի դառանալու՝ բոլոր միությունների թելերը քաշած պահելու համար ...
Բելլա Լալայան