Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախագահ Մարգվելաշվիլիին որակել է՝ որպես ՛՛իսկական ազգային նախագահ՛՛: Սակայն վարչապետն այդպիսով ոչ թե ցանկացել է ընդգծել նախագահի հայրենասիրությունն ու ազգային գործիչ լինելու հանգամանքը, այլ անուղղակիորեն ծաղրել է՝ նկատի ունենալով, որ երբ Մարգվելաշվիլին ներում է շնորհում ՛՛Միացյալ ազգային շարժում կուսակցության՛՛ անդամ հանցագործին, ապա կարող է նույնկերպ վարվել նաև Սաակաշվիլիի և այժմ իրենց պատիժը կրող մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ վերջիններիս ևս ներում շնորհելով:
Երեկ նախագահ Մարգվելաշվիլին ներում է շնորհել 108 դատապարտյալի, ովքեր դատապարտվել էին տարբեր հանցագործություններ կատարելու համար: Վերջինների թվում էր նաև ՛՛ՄԱՇ՛՛ ներկայացուցիչ՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի թիմի անդամներից մեկի եղբայրը:
Թերևս տվյալ հանգամանքով է պայմանավորված Ղարիբաշվիլիի վրդովմունքը:
Հ.Գ. Սպասենք Մարգվելաշվիլիի պատասխանին, որը կարծում եմ՝ ավելի սուր կլինի:
Ալիկ Երոյանց