ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը սահմանագծի տարբեր հատվածներ, այդ թվում նաև Նախիջևանի շրջան, հակառակորդի մոտ անհանգստություն է առաջացրել, և արդյունքում Ալիևի հրամանով Նախիջևանում ստեղծվել է առանձին բանակ, ինչը ըստ Ադրբեջանի ՊՆ-ի թույլ կտա բարձր մակարդակի վրա պահել այդ տարածքի պաշտպանությունը : Այս ամենը նրանք համեմել են ՊՆ մակարդակով հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է .

 


« Այս ամենը վկայում է, որ հակառակորդն անհանգիստ է : Ադրբեջանի զինված ուժերը, ոչնչացնելով Հայաստանի ԶՈւ-երի կենդանի ուժը եւ տեխնիկան, ճնշում է հակառակորդի փորձերը ամրապնդելու շփման գծում իրենց դիրքերը, վերջին շրջանում Ադրբեջանը կիրառելով խոշոր տրամաչափի զինտեխնիկա, կանխել է շփման գծում հակառակորդի ակտիվանալու փորձերը, իսկ Նախիջևանում ստեղծված առանձին բանակը թույլ կտա պահպանել շրջանի անվտանգությունը բարձր մակարդակի վրա : Հենց այդ բանակը, որ համալրված է ամենաժամանակակից տեխնիկայով, պատրաստ է Հայաստանի ցանկացած վայրում, այդ թվում նաև Երևանում, ոչնչացնել ցանկացած տեսակի զինտեխնիկա » :

 


Ադրբեջանը խոսում է Հայաստանի անհանգիստ վիճակի մասին, սակայն հենց Ադրբեջանն է կատարում անհանգիստ գործողություններ, դրա մասին են վկայում վերջին շրջանում հրդադարի ռեժիմի խախտումների ընթացքւոմ կիրառված զենքերի տրամաչափերի փոփոխությունը, ինչպես նաև Նախիջևանում առանձին բանակի ստեղծումը : Ադրբեջանի կառավարության տարածած հայտարարություններից կարելի է ենթադրել, որ այնտեղ աշխատում են բացառապես խեղկատակներ, և նրանց արարքներով արդեն հասնում են ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ :

 


Իսկ Հայաստանի անհանգստությունը բնական է, և երբեք չի վերածվել և չի վերածվելու ՊԱՆԻԿԱՅԻ : Բնական է, երբ ունենալով ՇԻԶՈԻԴ հարևան, անհանգստանում էս : Իսկ Հայաստանի ՊՆ մամլո քարտուղար Ա. Հովհաննիսյանի հայտարարությունը , որ մենք ուսումնասիրել ենք ոչ միյայն Ադրբեջանի ՊՆ ողջ համակարգը, այլ նաև առանձին զորամասերը, և լավ գիտենք նրանց պոտենցյալը, վկայում է հայկլական կողմի հավասարակշիռ վիճակի և լակոնիկ լինելու մասին : Հայաստանը չի ճառում, սակայն լավ գիտի իր գործը մարտադաշտում և սահմանին, Դրանում մենք և բարբաջողներն արդեն համոզվել ենք : Ադրբեջանի նման վարքագիծը խոսում է նրանց քաղաքական ԿԱՐՃԱՏԵՍՈՒԹՅԱՆ մասին, քանի որ նրանք տարված փուչ հայտարարություններով, երևի չեն տեսնում Հայկական բանակի ողջ ներուժը : Նույն կերպ եղավ նաև 1991 թվականին :

 

 

 

Սուրեն Ավդալյան