Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր գտնվում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցնյակի» հետ ձեռք բերված համաձայնությունը:
Այս իրադարձությունը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև ՀՀ տնտեսության վրա, ուստի այն լայն քննարկումների տեղիք տվեց նաև մեզ մոտ:
Իր հարցազրույցներից մեկում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ջրբաշյանը նշում է. «Ընդհանուր առմամբ սա լայն հնարավորություն է ՀՀ-ի համար, քանի որ այն ունի Իրանի հետ ընհանուր սահման և բարիդրացիական հարաբերությունների մեջ է, ինչը առանձնացնում է Հայաստանին Իրանի մյուս հարևան երկրներից: Հաշվի առնելով այն, որ մեր երկրում բիզնես միջավայրը բոլոր ցուցանիշներով ավելի գրավիչ է և պաշտպանված, քան Իրանում` կարող ենք արձանագրել, որ կա մեծ հեռանկար ՀՀ-ի համար: Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ միջանցք ԵԱՏՄ-ի և Իրանի միջև, ինչը հանարավորություն կտա ներգրավել ներդրումներ, որոնք ուղղված կլինեն դեպի նոր բացված շուկա»:
Կարելի է օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի նոր թափ հաղորդվի ոչ միայն արդեն մեկնարկած ծրագրերին, այլև համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որոնք բավական լուրջ պոտենցյալ են պարունակում։
Անի Սանոսյան