Էջմիածին քաղաքի բնակիչներ և ոչ միայն: Օրեր շարունակ շատերը երեկոյան ժամերին գտնվում էին Շուշանիկ Կուրղինյան փողոցում, որ տեսնեն տներից մեկի ավտոտնակի վրա հայտնվող լուսավոր խաչը: Ոմանք այնտեղ էին որպես հրաշք համարողներ ,ոմանք ' գիտական բացատրություն փնտրողներ, ոմանք ' մարդիկ ովքեր ուզում էին հասկանալ, արդյոք դա հրաշք է, թե'տեսողական խաբկանք:

 

Ես երրորդ խմբին էի պատկանում: Ինձ համար ամեն ինչ հասկանալի է: Երեկ չէ առաջին օրը'հուլիսի 18 ին, որոշել էի մնալ տեղում մինչև գեսգիշեր և տեսնել, թե ինչպես է պատկերը կեսգիշերին վերանում: Կես գիշերից հետո, երբ քաղաքի գիշերային լուսավորությունը մարվեց, պատկերը ակնթարթորեն անհետացավ: Երեկ'հուլիսի 19 ԻՆ գնացի, որ տեսնեմ արդյոք դա զուգադիպություն է :

 

 

 

Տեղում մի խումբ մարդիկ երկար ձողի վրա փայտե արկղ էին ամրացրել, որ ստուգեյին պատկերի էությունը: Նախ, երբ պահեցին արկղը պատկերի վրա, այն հայտնվեց արկղի վրա, հետո օդում մի քանի տեղում պահեցին'հավանական ճառագայթի ուղղությամբ, պատկերը վերացավ, ապա դիմացի տան ավտոտնակի տանիքին շարունակեցին ստուգումը, որից պարզվեց ամեն ինչ: Դա հրաշք չէր, դա ինչ որ մեկի չար կատակը չէր. դա ընդամենը պատուհանի ապակու անկյան լուսային անդրադարձն էր: Այժմ գիշերը տվյալ փողոցի բնակիչները կարող են հանգիստ քնել, իսկ մյուսները, բան ու գործը թողած, չեն կանգնի փողոցում մինչև կեսգիշեր:

 

 

 

Տիգրան Մկրտչյան