Սահմանադրության նոր նախագծի հրապարակումից հետո որոշակի հասարակական շրջանակներում շրջանառվում է այն տեսակետը, թե սահմանադրության նոր տարբերակը իշխանությունների վերարտադրության խնդիր է լուծում: Այս տեսակետը հաճախ առանձին քաղաքական ուժերի կողմից շահարկումների առիթ է դառնում:

 

Խնդրի վերաբերյալ պարզաբանում է տվել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով հերքել է նման տեղեկություննների ճշմարտացի լինելը՝ նշելով. «Երբ որեւէ մեկը խոսում է վերարտադրության մասին, պետք է փաստարկներ բերի, եւ ես պատրաստ եմ բանավեճի»: Դավիթ Հարությունյանը նաև հավաստիացրել է, որ ՀՀ գործող նախագահը չի առաջադրվի ոչ նախագահի, ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ վարչապետի պաշտոնում: