Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր խոսքի մեջ նշում է,որ ԼՂՀ-ն գրավված տարածք է և պետք է հետ վերադարձրվի Ադրբեջանին, այնուհետև շարունակում է իր խոսքը՝ նշելով, որ խաղաղ կարգավորման կողմնակից է: Լավ հասկանալով, որ այսպիսի արտահայտությունից հետո՝ խաղաղ կարգավորում ակնկալելն արդեն իսկ հոգեկան շողվածության նշան կդիտվի:
Ուորլիքի այս տեքստը սպասելի էր, Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում ԱՄՆ-ն ավելի հայամետ դիրքորոշում ուներ, իսկ այդ ընթացքում Անգլիայի արքայազնը իր պարտության տարեդարձն էր նշում Թուրքիայում, այսպիսով Անգլիան իր ազդեցության ոլորտն ավելի է մեծացնում Ադրբեջանում և Թուրքիայում:
Բոլորիս է հայտնի, որ միջազգային քաղաքականության մեջ չկան հավասար կողմեր, որքան էլ որ դա խնամքով ուզում են թաքցնել բառերի ետևում: Նավթի առկայությունը Ադրբեջանում ստիպում է «Ժողովրդավար» ԱՄՆ-ին աչք փակել Յունուսի ձեռբակալության, Ազատություն ռադիոկայանի անդամների հետապնդման դեպքերի վրա, իսկ ԱՄՆ-ն որքան էլ համարվի Անգլիայի քույր պետություն, միևնույնն է ունի իր ամբիցիաները որտեղ Թուրքաիան ու Ադրբեջանը իրեն պետք են: Ահա Ջեյմսի բերանով ԱՄՆ-ն լավություն է անում մեր ոխերիմ «բարեկամին»:
Մինսկի խումբը ոչ թե ԼՂՀ հարցն է լուծում, այլ այդ ձևաչափը իրենց շահերին է ծառայեցնում անդամ պետությունները: Այս կամ այն հարցին տարբեր մեկնաբանություններ տալով: Հատկանշական է, որ Ուորլիքը նշում է աննախադեպ զոհերի քանակի մասին, իսկ նրանց մշտադիտարկողները Ղարաբաղա Ադրբեջանական սահմանը միշտ խաղաղ են տեսնում:
Ուորլիքը լավ է գիտակցում, որ ամեն այսպիսի արտահայտություն Ադրբեջանում անպատժելիության զգացում է առաջանում և սադրանքներն ավելանում են սահմանին, որի արդյունքում զոհեր են գրանցվում, բայց դե նրա համար հայ զինվորը ընդամենը սրտաճմլիկ ստատուս գերելու հնարավորություն է ոչ ավելին: Իսկ թեժ Հայ-Ադրբեջանական սահմանը ձեռնտու տարբերակ է իրենց վարած քաղաքականության համար:
Էդգար Խաչատրյան