Վրաստանի Հակամենաշնորհային ազգային գործակալությունը տուգանել է Վրաստանում գործող նավթային 5 խոշոր ընկերությունների՝ վառելիքի գնի մասին պայմանավորվածության և հակամենաշնորհային նորմատիվների խախտման համար: Պարզվել է, որ այդ ընկերությունները 2008-2014թթ.-ի ընթացքում՝ 6 տարի շարունակ գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերել միմյանց հետ՝ արհեստականորեն վառելիքի գները բարձրացնելու շուրջ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ տուգանքի առավելագույն չափը սահմանվել է ադրբեջանական «ՍՈԿԱՐ» ընկերության նկատմամբ՝ 14,3 լարի (մոտ՝ 6,4 մլն դոլար), հաջորդը Գալֆ ընկերությունն է` 11,2 լարի (մոտ 5 մլն դոլար), մոտ 10,5 մլն լարիի(4,5 մլն դոլար) չափով տուգանվել են «Ռոմպետրոլն» ու «Վիսոլին», իսկ Լուկոիլը՝ 4,7 մլն լարիի (2,1 մլն դոլար) չափով:
Տուգանքի ընդհանուր չափը, որը սահմանվել է ոլորտի ուսումնասիրության արդյունքում ստեղծված շուրջ 1100 էջանոց փաստաթղթային տվյալների հիման վրա, կազմել է շուրջ 52 մլն լարի (23 մլն դոլար), ինչը բավական մեծ գումար է:
Ի դեպ, նշված ընկերությունները պատրաստվում են բողոքարկել իրենց դեմ սահմանված տուգանքների մասին որոշումը:
Ալիկ Էրոյանց