Քաղաքացիական ակտիվ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր հայտարարել է, որ իրենց նպատակը ռեժիմի հեռացումն է:
Լավ, նորմալ է, համարենք, մարդկանց մի խումբ համարում է ռեժիմի հեռացումն անհրաժեշտություն է: Սակայն 10 հոգով ակցիա անելն ու լուրջ դեպքով ռեժիմի հեռացումից խոսելն անլուրջ է:
Մանավանդ, որքան էլ Անդրիասը կրթված մարդ է՝ որոշակի գաղափարներով, այնուամենայնիվ վերջինիս շուրջ միավորվելու և քաղաքական պահանջները միասնականացնելու միտումներ առհասարակ չի նկատվում:
Պետք է ցավով արձանագրել, որ նախորդ ամիս սկիզբ առաջ շարժումը որպես այդպիսին բեկորների է վերածվել ու այն խանդավառությունը, որը հասարակությունն ուներ ակցիայի առնչությամբ, ամբողջովին հօդս է ցնդել:
Հայկ Համբարձումյան