Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Ինջիրլիքի ռազմաբազայի օգտագործման հարցում բանակցությունները շարունակվում են և, կարծես, դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Թուրքական կողմը մի քանի նախապայմաններ է առաջ քաշել, որոնց իրականացման դեպքում թույլ կտա ռազմաբազան օգտագործել:

 

Թուրքիան ներկայացրել է իր համար առկա մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց չեզոքացման կամ դրանց նվազեցման ուղղությամբ իր ներգրավվածության արդյունքում կապահովի ԱՄՆ-ի համար ռազմաբազայի կիրառումը: Այդ նախապայմաններն են' Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից դեմոգրաֆիական պատկերի փոփոխման կանխարգելումը, Սիրիայի վարչակազմի, Իսլամական պետության ու քրդական Ժողովրդավարական միության ուժերի դեմ կանխարգելիչ գործողությունները, Թուրքիայից Հալեպ միջանցքի բաց պահումն ու վերահսկողությունը,ընդդիմադիր ճամբարի չափավոր ուժերի ակտիվացումը:

 

 

Լևոն Հովսեփյան