Կլինիկական դեպք, երբ բժշկական արագ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել ևս մեկ կյանք

«Շենգավիթ» ԲԿ է դիմել 50 տարեկան կին, սուր ցավերով, ծայրահեղ ծանր վիճակով՝ կյանքին սպառնացող վտանգով:
Մեկ տարի առաջ արտասահմանում անցել է հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արգանդի միոմա: Շուրջ մեկ տարի դիմադրելով ցավերին ոչ մի բուժում չի ստացել, մինչև ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ:

 


Կարճատև հետազոտության արդյունքում պարզվում է, որ օրգանիզմը գտնվում է ծայրահեղ թունավորված վիճակում և միոմատոզ հյուսվածքների քայքայման հետևանքով, կյանքին սպառնացող վտանգի առկայության արդյունքում կայացվում է որոշում և նշանակվում շտապ վիրահատություն:

 


Վիրահատությունը կատարվում է «Շենգավիթ» ԲԿ-ի բարձրակարգ բուժանձնակազմի միջամտությամբ, ի դեմս «Շենգավիթ» ԲԿ-ի օպերատիվ և էնդոսկոպիկ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Անդրանիկի Էդուարդի Ավանյանի գլխավորությամբ: Արդյուքնում հեռացվում է միոմատոզ փոփոխված արգանդը՝ 6կգ 300գ չափսերով կնոջ կյանքը փրկելու նպատակով:

 


Վիրահատության ընթացքում և հետվիրահատական շրջանում, օրգանիզմի կենսագործունեությունը վերականգնելու նպատակով սկսվում և շարունակվում է էռիդրոցիտառ մասայի (արյան փոխներարկում) ներարկում:
Հետվիրահատական շրջանում հիվանդը ստացել է մեկ շաբաթյա բուժում, գտնվել է բժշկի հսկողության տակ, որից հետո դուրս է գրվել պրակտիկ առողջ:

 


Արդյուքնը գրանցվել է դրական:

Հոգ տարեք Ձեր առողջության պահպանման մասին, որպեսզի չնկնեք ծայրահեղ իրավիճակի մեջ:
Հ.Գ. նկարների ոչ էսթետիկ տեսքի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը, սակայն այն ցուցադրվում է մեկ նպատակով, որ պատկերացում կազմեք հիվանդության լրջության մասին և հաճախ հետազոտվեք, որպեսզի նման արդյունքներ Ձեզ մոտ չգրանցվեն: