• Բարեհաջող է ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և իրար սիրում են ինչպես սեփական անձը, մինչև որ այր ու կին չեն երևում իբրև երկու տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ. նաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, տղամարդը՝ դրսի գործերով զբաղված, կինը՝ տան կարգավորմամբ, միմյանց մխիթարող ու օգնող, այնպես, որ ապրում են ոչ այլ բանի, եթե ոչ միմյանց օգտակար ու հաճելի լինելու համար:

 

 

• Պետք է ոչ թե գեղեցիկ կին փնտրել, այլ բարեբարո: Գեղեցիկ տեսքով, բայց չարաբարո կինը գեղեցկախայտ օձ է: Ով փափագում է շատ գեղեցիկին կնության առնել, վերջիվերջո կամ խելագարվում է, կամ աղքատության մեջ ընկնում:

 

 

• Կնոջ գեղեցկությունը նրա կերպարանքի վայելչությունը չէ, որ օր առ օր եղծվում է, այլ համեստությունն ու հնազանդությունը , որոնք մինչև վերջ էլ չգիտեն պակասել:

 

 

Շարունակությունն՝ այստեղ: