Հունական ճգնաժամին նվիրված ԵՄ արտահերթ նիստում, Եվրոմիյության երկրների առաջնորդները, Հունաստանին տրամադրվող օգնության վերաբերյալ համաձայնության են հասել : Այս մասին առաջին հաղորդագրությունները նիստի մասնակիցների Տվիտերյան էջերում են :
ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ նիստի ընթացքում համաձայնության են հասել Հունաստանին ԵՄ անդամ երկրների կայունության մեխանիզմի շրջանակներում ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ :
Նա խոսել է նաև, Հունաստանում լուրջ բարեփոխումների ծրագրի մասին :

 


Տուսկն իր Տվիտերյան էջում գրում է .
- ԵՄ խորհուրդը միաձայն որոշում է ընդունել, ամեն ինչ պատրաստ է Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու, և այնտեղ բարեփոխումներ անցկացնելու համար :
Եվրոպական անձնաժողովի նախագահ Ժ. Կ. Յունկերը հայտարաւել է .
- Մեզ հաջովեց խույզ տալ Grexit-ից : Շատ վերլուծաբաններ կարծում էին, որ հարցը չի լուծվի և հունաստանը դուրս կգգա Եվրոմիյությունից, սակայն դա այդպես չեղավ :
Յունկերը նշեց նաև, որ ստորագրված փաստաթղթերն ըստ սպասելիքների, չորեքշաբթի կհաստատվեն Հունական խորհրդարանի կողմից : Սակայն բացի այդ, մի քանի երկիր, այդ թվում նաև Գերմանիան պետք է հաստատեն այդ փաստաթղթերը :

 


Խոսքը Հունական խորհրդարանինն է .
- Ես վստահ եմ , որ այսօր ընդունված բոլոր որոշումները կնդունվեն նաև Հունաստանին խորհրդարանի կողմից,- ասել է Յունկերը :
Եվրոխմբի ղեկավար Յերուն Դեյսսելբլումի խոսքերոց վստահությունն առաջնային խնդիրն էր :
- Մենք դիտարկել ենք բարեփոխումների ծրագիրը : Մենք կարողացանք այս բոլոր հարցերի շուրջ համաձայնության հասնել, որպեսզի Հունաստանը վերադառնա ճիշտ ուղուն,- հայտարարել է Դեյսսելբլումը Բրյուսելյան գագաթնաժողովի ավարտից հետո :

 


- Հունաստանում իրավիճակը չափազանց լարված է, և այն թուլացնելու համար Հունաստանը պարտավոր է անցնել այս բոլոր քայլերը : Բոլոր օրենքներն ընդունված են : Կարծում եմ, վստահությունը կվերակլանգնվի :
Մենք կարծում ենք, որ այս ծրագիրը կտևի երեք տարի : Պլանավորվում ենք անցկացնել բարեփոխումներ հիմնականում թոշակային համակարգում և աշխատաշուկայում : ,- ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը :
Հունական համաձայնագրի կարևոր կետերը .

 


( այն ինչ հայտնի է հիմա )
• Երկուշաբթի ձեռք բերված համաձայնությունը հնարավորություն է ընձեռնում Հունաստանին վարկավորման երրորդ ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարել :
• Հունաստանի խորհրդարանը պետք է հաստատի ընդունված որոշումները, և դեռ երաշխիք չկա որ դրանք հավանության կարժանանան :
• Համաձայնությունները պետք է հաստատեն նաև ԵՄ մյուս երկրները
• Համաձայնագրերը չեն նախատեսում Հունական պարտքերի զրոյացում, սակայն Աթենքն ստանում է ավելի երկար ժամանակ դրանք մարելու համար

 


• ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն Հունական տնտեսության ֆինանսավորման հարցը
• ԵԿԲ-ն պետք է որոշի, արդյոք համոզիչ է ընդունված որոշումը, և արժե արդյոք ավելացնել ֆինանսավորման քանակը Հունական բանկերին
• Հունական ակտիվները կկենտրոնացվեն մեկ հաշվի մեջ, որը կկազմի 50մլրդ եվրո : Այն կլինի ԵՄ վերահսկողության տակ

 

 

Սուրեն Ավդալյան