Ռուս գործարար Գերման Ստերլիգովը պարզաբանել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն տեղափոխվելու պատճառները:
«Комсомольская правда» թերթին տված հարցազրույցում նա պատմել է, որ իր հասցեին բազմաթիվ սպառնալիքներ են հնչել:
«Դրանք պատվիրված գործեր են: Ցանկանում են ոչնչացնել ինձ ու իմ ընտանիքը: Այդ պատճառով ես որոշեցի խուսափել ճակատագրից և տեղափոխվեցի այստեղ»,-ասել է նա:
Ստերլիգովի խոսքով՝ ինքը նախ ցանկացել է տեղափոխվել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություն: «Նայեցի նրանց ղեկավարությանը և ինձ դուր չեկավ նրանց քաղաքականությունը, այդ կարմիր դրոշները և այլն»,-ասել է գործարարը:
Արդյունքում նա որոշել է հաստատվել Շուշիի մոտակայքում:
«Ղարաբաղը բացարձակ մաքուր և էժան ապրանքների աղբյուր է ռուսական քաղաքների համար: Այստեղ այնքան տարբեր մրգեր ու բանջարեղեն կան, որոնք պետք է վերամշակել ու տանել Ռուսաստան: Այստեղ կարելի է մաքույր և օգտակար հյութեր, կոմպոտներ, գինի արտադրել, և եթե Մոսկվան այդ ամենը փորձի, ապա կթքի շատ քիմիական բաների վրա, որոնք այժմ վաճառվում են»,-ասել է նա:
Հուլիսի 10-ին Ադրբեջանի արտգործնախարարությունը Ստրելիգովին ներառել է երկրի համար անցանկալի անձանց «սև ցուցակում»:
Գերատեսչությունում նաև նշել են, որ գործարարների հայտարարություններն այն մասին, որ Ղարաբաղում պահպանվում են մարդկային արժեքները «չեն տեղավորվում էթնիկ և իրավական շրջանակներում»:
Վրեժ Հովսեփյան