Լույսի գնի շուրջ բազմաթիվ բանավեճեր ծավալվեցին, հանրահավաքներ ու ջրցաններ եղան, բայց մենք մի բան ենք մոռանում, որ էներգետիկ ոլորտի քաղաքականության համար պատասխանատու է կոնկրետ գերատեսչություն, որն էլ ըստ լուրերի ունի ղեկավար, ղեկավարի անունն էլ Երվանդ Զախարյան է:

 

Հաշվի առնելով՝

 

Ինչ Երևան էր թողել Երվանդ Զախարյանը:
Ինչպիսի վիճակում է այժմ Էներգետիկ ոլորտը:
Ինչ էր նրա մասին ասում Հրանտ Թոխատյանը:

 

Կարելի է փաստել, որ մեր էներգետիկ ոլորտը մահացած է ու այս պայմաններում նրա վերակենդանացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Զախարյան Երվանդին պետք է ասենք, որ իր վլորտը մահացած է ու նա պետք է հասկանա, որ ճամպրուկները կապելու ժամանակն է:

 

Հետաքրքրաշարժը նաև այն էր, որ այս պայքարի ամբողջ ընթացքում Երվանդ Զախարյանի անունը ո՛չ հանրահավաքի մասնակիցներն էին շոշափում ո՛չ լրատվականները:

 

 

 

Էդգար Խաչատրյան