ՆԱՏՕ-ական և հատկապես ամերիկյան ռազմական ոլորտի մասնագետների կողմից տարիներ շարունակ նախապատրաստված և այսօր էլ մարզվող իրաքյան բանակի ունակությունների ճշգրիտ պատկերն ընկալելու, ինչպես նաև Իրաքում «Իսլամական պետության»՝ արդեն մեկ տարի շարունակվող հաջողությունների ամենահանգուցային պատճառներից մեկը հասկանալու համար, բավարար է ներկայացնել անցյալ մեկ շաբաթվա ընթացքում իրաքյան զինուժի գրանցած «քաջագործույթունների» շղթան:

 


Նախ, հունիսի 6-ին իրաքյան ՌՕՈՒ-ին պատկանող կործանիչը մարտական հանձնարարությունն իրականացնելուց հետո, իբր տեխնիկական անսարքության պատճառով, ռումբ էր նետել մայրաքաղաք Բաղդադի արևելյան Ջադիդա շրջանի վրա, ինչի հետևանքով մահացել էր 7 խաղաղ բնակիչ:
Այս միջադեպից ընդամենը 1 օր առաջ արդեն երկրի արևմտյան ալ Անբար նահանգի վարչական կենտրոնը հանդիսացող ալ Ռամադի քաղաքում կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով զովել էր 25 խաղաղ բնակիչ: Վերոնշյալից ևս 1 օր առաջ, նույն նահանգի մեկ այլ՝ ալ Ֆալուջա քաղաքում, դարձյալ իրաքյան ՌՕՈՒ-ի հրթիռակոծությունների հետևանքով մահացել էր արդեն 36 մարդ…

 


Իսկ Բարաք Օբաման հայտարարում է, որ ԱՄՆ-ը կարագացնի իրաքցի զինվորականների նախապատրաստման գործընթացը՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար...հետևանքների գնահատականն էլ թողնում եմ ձեզ...

 

 

Արմեն Պետրոսյան