Հայտնի հայ ջազ-երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը մեծ հիասթափություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ պատմական հայկական Անի և Կարս քաղաքներում «Լոյս ի լուսոյ» համերգաշարից հետո իր հասցեին հնչեցվել են ռասիստական և ծայրահեղական արտահայտություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշնակահարը:
«Շատ ցավալի է սպառնալիքների ենթարկվել Կարսում՝ մի տարածաշրջանում, որտեղից գալիս են իմ բոլոր նախնիները: Այն ամենը, ինչ մենք արել ենք, հայկական սուրբ շարականներն ու աղթոքները նվագելն ու երգելն էր: Ես ասում եմ ՈՉ ամեն տեսակ ծայրահեղականությանը: Ատելությունը չէր պատճառը, որ մեզ բերեց Կարս՝ կատարելու սուրբ երգերը… Դա արվել էր մարդկանց հիշեցնելու համար, որ ատելությունը չէ այն ճանապարհը, որը դարձնում է ազատ և խաղաղ ինքն իր հետ, ինչպես նաև հիշեցնելու, որ բոլոր նրանք, ովքեր օգտագործում են հավատը քաղաքական նպատակներով, սովորաբար ատելություն են սերմանում մարդկանց միջև»,- գրել է Համասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներկա էին գտնվել ու աջակցել էին Անիում և Կարսում համերգների ժամանակ: