Այս մասին ВКонтакте սոցցանցի իր էջում գրել է ռուսաստանցի հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովը: Անցկացման վայրը՝ ծաղկող այգի Լեռնային Ղարաբաղ, հին հայկական քաղաք Շուշի: Կեսօրին»:
Նա լրագրողներին հորդորել է գործուղվել այնտեղ եւ իմանալ ճշմարտությունը:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ռուսաստանցի հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովը, կնոջ ու 5 երեխաների հետ միասին, երեք շաբաթ առաջ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ: Նույն աղբյուրների փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղում նա էկոլոգիապես մաքուր սննդատեսակների արտադրություն է սկսել եւ վաճառքի հանել Մոսկվայի արվարձանային Սլոբոդկա ավանում ունեցած իր գույքը:
Ստերլիգովը գյուղատնտեսական ապրանքներ արտադրող խոշոր հոլդինգի սեփականատեր է, որը Ռուսաստանում ունի 84 դուստր ձեռնարկություն:
Վրեժ Հովսեփյան