17-ամյա Դավիթն է, ում համար արյուն էինք հանձնում: Նրա մոտ արյան սուր լեյկոզ է, դեռ երկար ժամանակ պետք է բուժվի, արյուն է պետք: Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան արյուն հանձնել Դավիթի համար, ապա յուրաքանչյուր աշխատանքային օր 09:30-13:00 պետք է այցելեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, մոտենան բժշկուհի Լալա Վաղարշակյանին և ասեն, որ ցանկանում են արյուն հանձնել իր հիվանդներից Դավիթ Աբգարյանի համար:

 

 

Աղջիկների քաշը պետք է գերազանցի 55կգ, իսկ տղաներինը՝ 60 կգ: Արյան կարգը նշանակություն չունի, եթե չհամապատասխանի, կփոխարինեն համապատասխան կարգով: Պետք է ներկայանալ պարտադիր անձնագրով և լինել քաղցած: Դեղնախտ, կարմրախտ և նմատանիպ այլ հիվանդություններ ունեցած մարդիկ չեն կարող հանձնել: Կենտրոնի հասցեն է Հրաչյա Ներսիսյան 7, հեռ. 010 28 38 00: Շնորհակալութուն: