Գերմանիայում ճնշում են գործադրում Մերկելի վրա, որպեսզի նա դադարի աջակցել Հունաստանին :
ԵՄ անդամ 19 երկրների ֆինանսների նախարարներ երեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ, խոսել են Հունաստանին նոր վարկ տրամադրելու մասին :

 


ԵՄ անդամ երկրները փորձում են ընդհանուր հայտարարի գալ Հունաստանի վերաբերյալ այն բանից հետո, երբ այդ երկրի բնակիչները դեմ քվեարկեցին այն պայմաններին, որոնք առաջարկել էին վարկ տրամադրող ընկերությունները, Աթնեքին հատուկ օգնություն տրամադրելու համար :
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-կլոդ Յունկերը վերապատրաստումներ է անցկացնում ԵՄ երկրների առաջնորդների, ինչպես նաև ԵՄ և ԵԿԲ նախագահների հետ :

 


Ֆրանսիայի նախագահ Օլանդը և Գերմանիայի կանցլեր Մերկելը երկուշաբթի մտադիր են հանդիպել Փարիզում :
Եվրոպակն հանձնաժողովը, որը ԱՄՀ-ի և ԵԿԲ-ի հետ միասին համարվում է Հունաստանին վարկավորող 3 խոշորագույն կազմակերպություններից մեկը, Աթենքից պահանջել է ավելացվնել հարկերը և կրճատել ծախսերը, որպիսի Հունաստանը կարողանա կատարել իր վրա դրված վարկային պարտավորությունները :
իր հերթին հունվարին ընտրված Հունական կառավարությունը, որտեղ գերակշռում է ՍԻՐԻԶԱ կուսակցությունը խաղում է բնակչության վախի զգացողության հետ, համարելով վարկավորողների առաջարյկները «վերջնագիր»:

 

 


”Վարուֆակիսի փախուստը .”
Չննայած այն բանին, որ ժողովուրդը սատարում է կառավարությանը և դեմ է քվեարկել համաշխարհային վարկավորող կազմակերպությունների պայմաններին, Հունաստանի ֆինանսների նախարար Վարուֆակիսը որոշեց լքել պաշտոնը :
- Հանրաքվեների արդյունքների հրապարակումից հետո պարզ դարձավ, որ շատերը կցանկանային, որ ես ներկա չլինեյի.- հրապարակել է Վարուֆակիսն իր տվիտերյան էջում :
Բունդեսթագի ազդեցիկ անդամն արդեն հայտարարել է, որ չի հավատում, որ Վարուֆակիսի հեռացումը կարող է ազդել Հունաստանի հետ բանակցությունների վրա :

 

 


Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կարստեն Շնդայդերը գայտարարել է, որ այդքան կարևոր չէ այն, որ Վարուֆակիսը հեռացել է, որքան այն, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Հունաստանի նոընտիր կառավարությունը :
Վարուֆակիսի Ֆինանսների նախարարի պաշտոնում ընտրվելուց ի վեր, նա բացասական տպավորություն է թողել իր գործընկերների վրա : Ինքը Վարուֆայիսն ասում է, որ հպարտանում է նրանով, որ նրան ատում են Հունաստանին վարկ տրամադրողները :

 

 

Սուրեն Ավդալյան