Ավստրիայի ԱԳ նախարարը նշել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման պայմանները .
Դրանք են՝ կրակի դադարեցումը Ուկրաինայի արևելքում, և Մինսկյան համաձայնագրերի իրականացումը,- ասել է Ս. Կուրցը:


Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ ՌԴ-ի նկատմամբ Ավստրիայի կիրառած պատժամիջոցները կհանվեն Ուկրաինայի արևելքում լրակի դադարեցման, և Մինսկյան համաձայնագրերի կատարման դեպքում :Հաղորդում է RT-ը:


Նախարարը հստակեցրեց, որ Ավստրիան միշտ սատարել է ԵՄ-ի դիրքորոշմանը : Սակայն նա նաև նշել է, որ պետք չէ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և պետք է գտնել Ուկրաինայի հակամարտության լուծման խաղաղ տարբերակ :


2015 թ Հունիսի 25-ին, ԵՄը երկարաձգեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները մեկ տարով, մինչև 2016-ի Հունվար: Ի պատասխան, Մոսկվան երկարաձգեց մթերային էմբարգոն մեկ տարով, մինչև՝ մյուս տարվա Հունիս:

 

Սուրեն Ավդալյան