Համբույրի համաշխարհային օրվա հայրենիքը համարվում է Մեծ Բրիտանիան։ Հենց Ալբիոնի ափերին XIX դար-ում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը: 2003-ին այն պաշտոնապես ընդունել է նաեւ Միավորված ազգերի կազմակերպությունը: Երբ է առաջին համբույրը գրանցվել, ով է հեղինակը` հայտնի չէ: Մարդիկ համբուրվում են, քանի որ դա արդեն մտած է մշակույթի մեջ: Գրեթե ողջ աշխարհում, հայտնվելով ռոմանտիկ իրավիճակում, մարդիկ համբուրվելու պահանջ են զգում:


Համբույրի հայտնի «մասնագետ է» ամերիկացի Վոլֆրամը, որը 8 ժամում 8001 մարդու է համբուրել փառատոնի ժամանակ:


Էկրանին առաջին համբույրը հայտնվել է 1896 թվականին Մեյ Իրվինի ու Ջոն Ռայենի կատարմամբ: 1940 թվականի արտադրության «Հիմա դու բանակում ես»` «You’re in the Army Now» ֆիլմում Ջեյն Վայմենն ու Ռեջիս Թումին համբուրվում են 185 վայրկյան: Սա ռեկորդ է: Համբույրներով ամենաառատ ֆիլմը եղել է «Դոն Ժուանը» ՝ 1926թ. Warner Bros. Pictures: Այնտեղ 191 հատ համբույր կա: Այսօր անհնար է կյանքն առանց ընկերական, ամուսնական, սիրային-կրքոտ համբույրների: Հոգեբանները պնդում են, որ համբույրը դրական լիցքեր է հաղորդում:


Հ.Գ. Համբույրվելը վատ բան չէ

 

Գրիգորյա Ժորա