Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ԼՂՀ կառավարական ապարատում. Նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:


Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչության փոխանցմամբ՝ համաձայն հրամանագրերի՝ Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար' ազատվելով ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից։
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արամ Մխոյանը։


Լեւոն Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար' ազատվելով ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:


Սլավիկ Ասրյանը նշանակվել ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար' ազատվելով ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնից։
Սպարտակ Թեւոսյանը նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարար' ազատվելով ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։


Հակոբ Ղահրամանյանը ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից:
Արտակ Բալայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ' ազատվելով ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի պաշտոնից:
Արմինե Ալեքսանյանը նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:


ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Ալեքսանյանն ազատվել է ժամանակավորապես իրեն վերապահված ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումից։

 

Վրեժ Հովսեփյան