Ներկայումս Հայաստանի Հանրապետության մարզերում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Կան խնդիրներ դպրոցաշինության, մշակութային, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում:
Սրանց լուծման համար կառավարությունը նախատեսում է ՀՀ մարզպետարաններին կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրեր իրականացնելու նպատակով հատկացնել շուրջ 4,4 մլրդ դրամ գումար:
Մասնավորապես՝
1.Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 300,000.0 հազ. դրամ .
2.Արարատի մարզպետարանին՝ 630,000.0 հազ. դրամ
3.Արմավիրի մարզպետարանին՝ 635,000.0 հազ. դրամ
4. Գեղարքունիքի մարզպետարանին՝ 445,000.0 հազ. դրամ
5. Լոռու մարզպետարանին' 485,000.0 հազ. դրամ
6.Կոտայքի մարզպետարանին՝ 470,000.0 հազ. դրամ
7.Շիրակի մարզպետարանին' 530,000.0 հազ. դրամ
8. Սյունիքի մարզպետարանին' 300,000.0 հազ. դրամ
9. Վայոց ձորի մարզպետարանին' 300,000.0 հազ. դրամ
10.Տավուշի մարզպետարանին' 300,000.0 հազ. դրամ
Մարինա Ներսեսյան