Ինտերնետի խոշորագույն սոցիալական ցանցը՝ Factbook-ը, փոխել Է իր լոգոտիպը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին այս մասին հայտնել են Կալիֆոռնիայի զանգվածային լրատվամիջոցները: Լոգոտիպի ներկայիս փոփոխումն առաջինն Է 2005 թվականից ի վեր:

 

 

Նորամուծությունները հեղափոխական բնույթ չեն կրում: Կապույտ ֆոնի վրա ընկերության անվանման սպիտակ տառերը պահպանվել են: Սակայն դրանց տառատեսակը փոքր-ինչ փոխվել Է եւ, Business Insider հրատարակության խոսքով՝ դարձել «ավելի կուռ ու նրբագեղ»:

 

 

«Մեր նպատակն այն Էր, որ ընկերության նոր լոգոտիպն ավելի բարեհաճ եւ մատչելի տեսք ունենա»,- հաղորդել Է Facebook-ի ստեղծագործական տնօրեն Ջոշ Հիգինսը: Նրա խոսքով՝ այս աշխատանքներում ներգրավված Էր ընկերության սկզբնական լոգոտիպի ստեղծող Էրիկ Օլսոնը:

 

 

Փոփոխությունները չեն վերաբերել Facebook-ի ապրանքանիշին, որն իրենից ներկայացնում Է F ոճավորված տառի տեսքով խորհրդանշան: Այն լայնորեն օգտագործվում Է պորտալի Էջերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: