ԱՄՆ-ը նախագահ Բ.Օբաման հայտարարել է,որ Վաշինգտոնը և Հավանան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները, հաղորդում է "Ինտերֆաքսը"...Ավելի վաղ Կուբայի ԱԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել,ըստ որի երկու երկրները պատրաստ են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերաբացել դեսպանատները...
ԱՄՆ-ի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը լիովին փոխում է իրավիճակը Հյուսիսային և Հարավային Ամերիկայում...Վաշինգտոնը կտրուկ փոխել է իր ռազմավարությունը այս տարածաշրջանում և գերադասում է բարելավել հարաբերությունները իր նախկին "թշնամիների"'Կուբայի,Բրազիլիայի,Վենեսուելայի,Արգենտինայի,Բոլիվիայի հետ...Բրազիլիայի և Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Վաշինգտոնը արդեն ԿՈՆԿՐԵՏ քայլեր արել է...Մյուս երկրների պահով՝սպասվում են...
Հ.Գ.Վաշինգտոնի այս քայլը ամենաառաջինը կհարվածի Ռուսաստանին,որը Հարավային Ամերիկայի երկրներին դիտում է որպես իր ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ թե՛ քաղաքական,թե՛ տնտեսական ոլորտներում..."Արևմուտքի" կողմից ՌԴ-ի դեմ մտցված պատժամիջոցներից հետո պաշտոնական Մոսկվան իր հայացքը սևեռեց Հեռավոր Արևելքի և Հարավային Ամերիկայի երկրների վրա,որոնցից շատերը բարդ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ...Սակայն անցյալ տարվա վերջին Վաշինգտոնը կտրուկ փոխեց իր քաղաքականությունը,որը այժմ տալիս է իր պտուղները...
Հարթվել են տարաձայնությունները Բրազիլիայի հետ...Իսկ այժմ էլ պաշտոնական Վաշինգտոնը և Հավանան վերականգնում են դեռ 1961 թ.-ին խզված դիվանագիտական հարաբերությունները...Հիամ "մոսկովյան" քաղաքագետները կմեղադրեն Կուբային դավաճանության մեջ.2014 թ. հուլիսին Մոսկվան ՉԵՂՅԱԼ հայտարարեց Կուբայի պարտքի 90%...Այսինքն Վ.Վ.Պուտինը Կուբայն ներեց 32 միլիարդ դոլլար...
Գագիկ Համբարյան