Շների այս անբաժան զույգը կենդանիների ջերմ ընկերության վառ օրինակ է: Գլենը կույր շուն է: Նա տեղաշարժվում է իր ընկեր Բազզի շնորհիվ: Այս շներին գտել են Անգլիայի հյուսիսից. այդ օրվանից ի վեր նրանք միասին են և առանց իրար չեն պատկերացնում իրենց օրը: 



 

Այժմ այս հավատարիմ ընկերներն ապրում են ապաստանում: Գլենը հետևում է Բազզին՝ ուր էլ որ նա գնա, իսկ Բազզը օգնում է ընկերոջը սնունդ հայթայթել, զգույշ քայլել և հրում է նրան, երբ Գլենը սխալ ճանապարհով է քայլում: Հիմա ապաստանի աշխատողները այս ջերմ ընկերների համար տերեր են փնտրում: