Քանի որ ձեր էդ Երեւաններում էի ու նոր եմ կոմպի դեմ խախանդվում, գրածս կարող է մի փոքր ուշացած հնչել, բայց մի քանի բան պետք է ասեմ: Ինձ չի հետաքրքրում բոլշեիկ եք դուք թե՛ մենշեվիկ, քաղաքական եք թե՛ չքաղաքական, լիդերական եք թե՛ անլիդեր, ու մնացած էս բոլոր բառախաղերը. նաեւ ընդունում եմ, որ ցանկացած մարտավարական հարցի շուրջ կարելի է ունենալ տարբեր կարծիքներ եւ այլ, եւ այլն, բայց վստահ գիտեմ մեկ բան՝ ժողովորդին ոստիկանության դեմ մեն-մենակ թողնելն ու հեռանալը ոչ թե սոսկ ապատասխանատվություն է, այլ անբարոյականություն: Սա հենց բարոյական, այլ ոչ թե քաղաքական, մարտավարական եւ այլ հարց է: Գիտեմ, արդեն տեսել եմ սրա հնարավոր պատասխանները՝
1. բոլորս սխալական ենք, 2. դուք սադրիչ եք, չուզող եք, չար եք եւ այլն եւ այլն: Բայց դրանք պատասխաններ չեն: Նախ՝ մի բան է պարզապես սխալվելը, այլ բան է նման զգայուն ու միաժամանակ ակնհայտ, երկընտրանք ըստ իս չենթադրող հարցում սխալվելը: Բացի այդ, չեմ էլ զգում, որ սխալ արածն ընդունում ու գիտակցում է սխալը: Երկրոդ՝ եթե նույնիսկ, ես էլ մի սադրիչ եմ, (իսկ ես, այո՛՝ դպրոցական տարիքից միշտ սադրել եմ սովետական իշխանությանը եւ նրան հավատարիմ պիոներիային, եւ շատ ուրախ եմ այդ փաստից), ապա դա ոչինչ չի փոխում, որովհետեւ իմ փիս մարդ լինելը չի նշանակում, որ ժողովորդին ոստիկանության դեմ մենակ թողնելը բարոյական եւ ընդունելի ոճ է: Կրկնեմ՝ տվյալ դեպքում խնդիրս ոչ թե Օպերագնալ չգնալն է, որը մարտավարության ու դիրքորոշոման խնդիր էր, այլ ժողովորդին մենակ թողնելն է: Ես էլ չեմ ասում հետո ժողովորդի վրա գործ տալն ինչ է, թե այնտեղ սադրիչներ են մնացել եւ այլն: Ինչեւէ, սա ոնց որ թե մի քիչ հնացած պատմություն է արդեն, բայց ես վստահ եմ, որ ապագայի համար եւս ցանկացած մարդ կամ խումբ, որը կստաձնի պատասխանատվություն որեւէ զանգվածային միջոցառման համար, պետք է իր մատին խաչ անի՝ հիշելու համար, որ ժողովորդին չեն թողնում մենակ, նույնիսկ, եթե ժողովուրդը 10 անգամ սխալ է: Եվ այո, դուք պատասախանատվություն եք ստանձնում, անկախ նրանից, թե լիդերական շարժում եք համարում, թե ոչ,քաղաքական եք, թե ոչ քաղաքական՝ այդ ամենը չի կարող արդարացում լինել պատասխանատվությունից խուսափելու համար:
Հրանտ Տէր-Աբրահամեան