Բաղրամյանը փաստորեն «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի վերահսկում: Ասում էին, որ պատճառներից մեկն այն է, որ սադրիչներ են հայտնվել, ովքեր ուզում էին վերցնել Բաղրամյանը: Հիմա Բաղրամյանը կոպիտ ասած «անտեր է»:
Ո՞ւր են այդ սադրիչները, ինչո՞ւ չեն վերցրել և մարդկանց առաջնորդել ոստիկանության հետ բռնության, ինչո՞ւ քաղաքական պահանջներ չեն բարձրացվում: Վնասազերծվե՞լ են այդ սադրիչները, թե՞ պարզապես քաղաքացիների մեծ մասն այնքան ինքնակազմակերպվող է, որ թքած ունի և՛ սադրիչների, և՛ «Ոչ թալանին» նախաձեռնության մարտավարական փոփոխությունների վրա: Ամեն դեպքում տպավորություն է, որ հայերն այնքան են սովորել ապրել առանց լիդերների, որ, իսկապես, ներքին մղումով ինքնակազմակերպվում են: Գիտեն միայն, որ պետք է լինել այդտեղ:
Տիգրան Խաչատրյան