«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում մտցված նոր կանոնակարգի համաձայն՝ իսլամականներին թույլատրվում է ամուսնանալ 9 տարեկան աղջիկների հետ և ունենալ անչափահաս ստրկուհիներ: Բացի այդ, զինյալների մարտական ոգին բարձր պահելու և նրանց կողմից իրականացվող «ջիհադին» աջակցելու համար՝ կառույցը կոչ է անում քաղաքացիներին՝ իրենց աղջիկներին տրամադրել ջիհադականներին:
Ինչ վերաբերում է արգելքներին, ապա ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում խստագույն պատիժների սպառնալիքի տակ արգելվում են ծխելն, աճպարարությունը, երգն ու երաժշտությունը, զվարճանքները, ոչ մուսուլմաններին հարիր պահվածքը և այլն:
Մանրամասները և այլ ուշագրավ իրողություններ կցված հոդվածում
Արմեն Պետրոսյան