Այս պահից սկսած լրատվական դաշտի գիգանտներն ու տարբեր տրամաչափի վերլուծաբանները պետք է ծայրահեղ զգույշ լինեն իրենց տված գնահատականներում, քանի որ իրականում իրավիճակի սրման պատճառ կարող են հանդիսանալ հենց իրենք' շրջանառության մեջ գցելով կեղծ ու հորինված, ուղղորդող ու պանիկա առաջացնող տեղեկատվություն:

 


Տարաձայնություններով լի գիշերն արդեն անցել է, փոխադարձ վիրավորանքներն ու մեյսիջները արդեն տեղ են հասել, ժողովուրդը ինֆորմացված է, այնպես որ մի փորձեք ժողովրդին ապակողմնորոշել' դրանով դուք միայն ավելի եք լարում առանց այն էլ լարված իրավիճակը:

 


Վերականգնենք ակցիայի խրոնոլոգիայի կարևորագույն պահերը վերջին երկու օրերի ընթացքում
1. Ի պատասխան ակցիայի մասնակիցների 3 պահանջներին' իշխանության կողմից հնչեց մի պատասխան, որը բավարարեց նախաձեռնող խմբի և ակցիայի մասնակիցների մի մասին: Նշում եմ' մի մասին:
2. Բոլոր նրանք, ում այդ պատասխանը բավարարեց, տեղափոխվեցին Ազատության հրապարակ, կամ ուղղակի գնացին տուն:

 


3. Բոլոր նրանց, ում այդ պատասխանը չգոհացրեց' մնացին Բաղրամյանում:
4.-Կանխատեսելի էր, որ իրավիճակը լարվեց և սադրիչների թիվը ավելացավ, ու դա շատ բնական էր, որովհետև նախ տեխնիկական թերզինման պատճառով ցույցի բոլոր մասնակիցները չէին կարողանում լսել հարթակից ելույթ ունեցողներին, երկրորդը' համացանցը սևեռված էր ոչ թե կառուցողական խնդիրների վրա, այլ թե ով ում ինչ քֆուր տվեց:
5-Իրեն փայլուն դրսևորեցին նաև կենդանի պատ կազմած մարդիկ: Չնայած այն բանի, որ նրանցից մի մասի հանդեպ կա ընդգծված թերհավատություն, այս մարդիկ, ի տարբերություն մանիտորների հետևից խորհուրդներ տվող վայ հայրենասերների, օր ու գիշեր կանգնած են իրադարձությունների կիզակետում:

 

Ես մի կողմ դնելով իմ անձնական վերաբերմունքը' կարող եմ վստահ ասել, որ նրանցից մի քանիսի ակտիվ գործունեությունների արդյունքում, երեկ իրադարձություններւ չզարգացան ոչ ցանկալի հունով:
6-Գոնե այս պահից սկսած որևէ մեկը իրավունք չունի մյուսին մեղադրելու «սեփական դափնիները» սեփականաշնորհելու հարցում, քանի որ այս պահից սկսած Բաղրամյան են գնալու նրանք, ով չի ստացել իր պահանջի բավարարող պատասխանը, իսկ Ազատության հրապարակում են լինելու նրանք, ովքեր ինչ-որ տեղ բավարարվել են պատասխանով, բայց շարունակելու են իրենց պայքարը' մինչև վերջնական հաղթանակ:

 


7-Ժողովուրդը երեկ որևէ սադրիչի չխաբվեց, սակայն հնարավոր է, որ հետայսու ասպարեզ գան ոչ թե ինքնաբուխ սադրիչները, այլ կոնկրետ նպատակներ հետապնդող:
8-Այս պահին բոլոր կողմերի նախագծած սցենարները չեն իրականանում: Ցուցարարները որևէ կողմի թակարդը չեն ընկնում և շարունակում են պահանջել այն, ինչ պահանջել են մեկ շաբաթ առաջ:
Հիմա ամենակարևորի մասին.

 


Այս իրավիճակը կոչվում է պատային իրավիճակ, որովհետև Ժողովուրդը իր միակ «Չեղարկում» պահանջին ստացել է լրիվ այլ պատասխան: Ինչքան այս անորոշ իրավիճակը ձգձգվի, այնքան իրավիճակը ևս կարող է լրիվ այլ զարգացում ստանալ:

 


Հ.Գ. Իմ լավ ու իմաստուն ժողովուրդ, հիշեք, որ մենք չունենք բարիկագի տարբեր կողմեր: Հույս ունեմ, որ իմաստուն միտքը կհաղթի ու մենք նորից կվերադարձնենք մեր խաղաղությունը:

 

 

 

 

Գարիկ Պետրոսյան