Ի պատասխան տարբեր անհիմն քննադատությունների պաշտոնապես տեղեկացնում ենք….
Նախքան ամեն ինչի քաղաքական ենթատեքստ ստանալը ուսխորհրդականները ի սկզբանե կանգնած են եղել քաղաքացիական շարժման շարքերում: Սակայն միևնույն ժամանակ վստահաբար կարող ենք ասել, որ երիտասարդական նմաբնույթ ակցիաները չպետք է դառնան տարբեր անհատների ինքնահաստատվելու կամ կառույցների դրսևորվելու հարթակ, սա համազգային ինքնաբուխ հավաք է:
Ցանկանում ենք հավելել նաև, որ ՀՊՏՀ Ուսխորհրդի անդամները խելամիտ են և միշտ պատրաստ են սոցիալական, քաղաքացիական և ապաքաղաքական շարժումներին անդամակցելու և աջակցելու: Սակայն երբ քաղաքացիական շարժումը վեր է ածվում քաղաքական հարթակի ապա նման ակցիան դադարում է լինել քաղաքացիական, շարժումը հեռանում է իր բուն նպատակից, իսկ դրա անդամակցումը շարունակելն էլ կորցնում է իմաստը:
Հ.Գ. ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը պաշտոնապես հայտարարում է, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ազատ, ժողովրդավարական երկիր է, հետևաբար, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, այնպես էլ բոլոր ուսխորհրդականները ազատ են իրենց սոցիալական և քաղաքացիական գործունեության մեջ:
ՀՊՏՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ