Իրականում, ամենասխալ բանը, որ կարող են անել էս իրավիճակում իշխանությունները՝ Բաղրամյանի մասսայի նկատմամբ ուժ կիրառելն է։ «Ոչ թալանի» ու մնացած ադեկվատ տղերքի հեռանալուց հետո, բավական է թույլ տալ, որ «գեռոյ» Սեֆիլյանը, Հաքքինի Խզմալյանը, Ցիցերոն Կիվիրյանը ու «иже с ними» սաստավը 1-2 օր Բաղրամյանի վրա մնացածներին փորձի ղեկավարել ու արդյունքում այնտեղ էլի կմնա ուղիղ էնքան մարդ, որքան մինչև էս էին կարողանում հավաքել մարգինալիզացված ուժերը՝ մաքսիմում մի քանի հարյուր հոգի։
Հիմա իրանց միակ ու գլխավոր ստավկեն էն ա, որ ամեն գնով հասնեն առճակատման՝ ոստիկանության ու ցուցարարների միջև, հույս ունենալով, որ կլինի նույն ռեակցիան, ինչ ամսի 23-ին ու հետո մեյդան կգան նոր ու հին «մեսսիաներն» ու «մեսսիայիկները»։
Հետո կսկսվի վհուկների որս ու ով հանկարց հարցականի տակ դնի իրենց ելույթներն ու դիրքորոշումները՝ կհայատարարվի սադրիչ ու իշխանության կատրածու։ Հետո կսկսեն իրար հետ գզվռտվել ու մաքսիմում մի քանի օրից, Բաղրամյանի կարիքը զգացող ժողովուրդն ինքը կցանկանա լարել դրանց էդտեղից։
Հ.Գ. ԱԱԾ-ն էլ էշի ականջում քնած ա՞, թող հրապարակեն ձեռքի տակ եղախ հետաքրքիր մանրամասները էս «գիռոյ-փրկիչական» սստավի մասին։ Վստահ եմ, մի աշխարհ հետաքրքիր բան կլինի։
Կոնստանտին Տեր-Նակալյան