ՀՀ և ՌԴ իշխանությունները որոշել են ԱՈՒԴԻՏ անցկացնել և պարզել,թե արդյո՞ք արդարացված է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայտը էլեկտրաէներգիայի թանկացման առումով...Բացարձակ չեմ կասկածում,որ ԱՐԴԱՐ աուդիտի դեպքում ոչ միայն ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԻ այդ հայտը,այլև ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ համար կլինեն ձերբակալություններ...Ինձ և հասարակության շատ անդամների համար ուղղակիորեն «սարսափեցրեց» ՀԷՑ-ի տնօրեն Ե.Բիբինի աշխատավարձը, որը ՏԱՐԵԿԱՆ կազմում է մոտ 720 հազար ամերիկյան դոլլար...Ամսական 60 հազար դոլլար ստանում է մի «ֆիլիալի» տնօրեն,որն աշխատում է մի երկրում,որտեղ բնակչության 45-50% աղքատ են...Մի «ֆիլիալի» տնօրեն,որի ղեկավարած ձեռնարկության պարտքը կազմում է 200 ՄԻԼԻՈՆ դոլլարից ավելի...Ես չեմ անդրադառնա ոչ արդյունավետ մենեջմենթին և ՍԱՐՍԱՓԵԼԻ կորուստներին,որը կազմում է 13%...Վերջինս ոչ այլ ինչ է,քան՝ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ...
Սրա մասին բավական գրվել է...Ինձ ավելի հետաքրքրեց,թե ռուսաստանյան հայտնի կորպորացիաների թոփ-մենեջերները ինչքան են ստանում տարեկան..Ու շատ հետաքրքիր փաստեր պարզեցի...Ամերիկյան Forbes ամսագրի ռուսաստանյան տարբերակը 2014 թ. վերջին հրապարակել էր ռուսաստանյան ամենաԲԱՐՁՐ վարձատրվող 25 թոփ-մենեջերների ցուցակը...Այն գլխավորում է «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը,որի տարեկան ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ կազմում է 50 միլիոն ամերիկյան դոլլար...Նշեմ,որ «Ռոսնեֆտը» 2012 թ. «աշխատել» է մոտ 100 միլիարդ ԱՄՆ դոլլար,իսկ աշխատողների թիվը կազմում է 166100 մարդ...«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի տարեկան աշխատավարձը կազմում է 25 միլիոն դոլլար...2012 թ-ին 431 200 աշխատակից ունեցող «Գազպրոմը» վաստակել է 153,2 միլիարդ դոլլար...55 հազար աշխատակից ունեցող և 2013 թ-ին 55 միլիարդ ռուբլի աշխատած Մագնիտոգորսկի Մետալուրգիական կոմբինատի տնօրեն Բորիս Դուբրովսկին ստանում է 7 միլիոն դոլլար աշխատավարձ...«Ամենաաղքատները» այս ցուցակում այն թոփ-մենեջերներն են,որոց տարեկան վաստակը չի գերազանցում 5 միլիոն դոլլարը...
Դրանք մի քանիսն են..Օրինակ՝քիմիական հսկա «Ուրալկալիի» տնօրեն Վլադիսլավ Բաումգերտները...11,3 հազար աշխատակից ունեցող այս ձեռնարկությունը անցյալ տարի ՎԱՍՏԱԿԵԼ է 666 միլիոն դոլլար...Հիմա ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը.եթե՞ այս ռուսաստանյան ձեռնարկությունները,որոնք ունեն ՄԵԾ աշխատակազմեր և տարեկան ՄԵԾ օգուտներ են բերում, կարող են իրենց թույլ տալ այսպիսի աշխատավարձներ վճարել իրենց թոփ-մենեջերներին,ապա որտեղի՞ց կարող է 7500 աշխատակից ունեցող և 200 միլիոն դոլլար ՊԱՐՏՔ կուտակած «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը իր ՍԻՐԵԼԻ տնօրեն Ե.Բիբինին տարեկան վճարել 720 հազար դոլլար...Համոզված եմ,որ ՌԵՑԻԴԻՎԻՍՏԻ դեմքով այս թալանչին ինքն իրեն ԱՄԵՆ ամիս ԽՐԱԽՈՒՍԵԼ է բավական կլորիկ գումարներով՝ ԼԱՎ աշխատելու համար...Պարզվում է' ինչքան ՎԱՏ աշխատես,այնքան ԲԱՐՁՐ աշխատավարձ կստանաս...
Վերը նշված թվերը և փաստերը դա են ապացուցում...
Հ.Գ.Հուսով եմ,որ ուշացումով կազմակերպված ԱՈՒԴԻՏԸ կպարզի,թե Ե.Բիբինի գլխավորած ՀԱՆՑԱՎՈՐ խմբավորումը ՈՒՄԻՑ է ամսական ՄԵԿ «Լեքսուս» մեքենան 770 հազար դրամով վարձակալել...կամ ու՞մ են հրավիրել Վոլգոգրադից և ամսական վճարում են 2,2 միլիոն դրամ աշխատավարձ,այն դեպքում,երբ ՀՀ-ում ՄԻՋԻՆ կոչված աշխատավարձը չի գերազանցում 160 հազար դրամը....կամ ու՞ր է ԳՆՈՒՄ արտադրված էլեկտրաէներգիայի 13%, որը Ե.Բիբինի նման ՏՀԱՍԸ մեզ հրամցնում է որպես ԿՈՐՈՒՍՏ..Ու այսպիսի բազմաթիվ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին կարելի է խոսել,որոնք եղել են և կան Հայաստանի բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող մենաշնորհի կողմից...Հուսով եմ,որ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ նաև Ե.Բիբինի բեսպրեդելության և ԼԿՏԻ պահվածքի պատճառը,որ չգնաց Ազգային Ժողով պատգամավորների հետ հանդիպման...
Գագիկ Համբարյան