Արդեն մի քանի օր է ՀԾԿՀ-ի կողմից էլէներգիայի սակագնի թանկացման որոշման դեմ պայքարը շարունակվում է: Մինչև հիմա քաղաքական էլիտան գրեթե արտահայտել էր իր կարծիքը այս որոշման մասին՝ վկայակոչելով, որ այն արդարացված է և սակագինը՝ արդյունքում թանկանալու է:
Սակայն Հանրապետության Նախագահը կարծես թե մինչև այժմ «լռում» էր և իր խոսքը դեռ չէր ասել, որի արդյունքում էլ ցուցարարները շարունակում էին սպասել Նախագահի «գոհացուցիչ» խոսքին: Ակտիվիստների պահանջը ՀԾԿՀ-ի որոշման կասեցումն է և էլէկտրաէներգիայի սակագինի չբարձրացումը: Ի վերջո, Նխագահը արտահայտեց իր կարծիքը, ըստ որի պետք է իրականացվի աուդիդ և որի արդյունքում կորոշվի թանկացման արդարացված կամ չարդարացված լինելը:
Չհիմնավորված ամբիցիաները մի կողմ դնելով՝ պետք է փաստել, որ Հանրապետության Նախագահը դեյուրե լիզարված չէ որոշների այն պահանջով, որ մեկ քայլով չեղյալ հայտարարի սակագնի բարձրացումը: Իրավաբանության տեսանկյունից պետք է լինի գործընթացների փուլ, որի արդյունքում պարզ կլինի այն ինչ լինելու է: Եվ Նախագահի հայտարարությունից պարզ է դառնում, որ նախ այս փուլում ամբողջ պատասխանատվությունը ստանձնում է Կառավարությունը, չնայած, որ բոլորս էլ գիտենք Կառավարության համար, առանց այն էլ սուղ մուտքային միջոցների, դժվար է լինելու այս բեռը կրելը:
Մյուս կողմից հուսադրող է այն, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերի հաշվին չի լինելու սա, այլ գումարներ են ներդրվելու անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:
Իհարկե, սա դեռ տարբեր կերպ կընկալվի հասարակության շրջանակներում, տարբեր որակավորումներ կտրվի, նաև առ այն, որ սա իշխանությունների կողմից ընդամենը ժամանակ շահելու տեխնոլոգիայի կրառում է:
Անշուշտ, բոլորիս համար էլ էնէերգետիկ անվտանգությունը առավել քան կարևոր է: Չպետք է այս փաստը մոռանալ:
Ավարտելով, պետք է փաստել, որ ժողովրդավարության տանող ուղիները գնալով ամրապնդում են իրենց դիրքերը մեր պետությունում և այս արժեքների շարահյուսությունը չպետքէ տանել դեպի ոգեվորված մայդանների, այլ մեր անվտանգությունը որպես դրոշակ պետք է բարձր պահել, հիմքում ունենալով ազգային արժեքները:
Մնում է վստահաբար հուսալ, որ աուդիդի արդյունքում կատարված եզրակացությունը, այնուամենայնիվ, սպառողների վրա չի սպառվի:
Աշոտ Ծոռմուտյան