Էդ որ էս քանի օր է՝ դրոշակ եք սարքել, թե կառավարությունը 2.5 միլիարդ դրամի չափով սուբսիդավորելու է 105 հազար անապահով ընտանիքների հոսանքի թանկացումը։
Էդ 2.5 միլիարդը որտեղի՞ց եք տալու - ձեր գրպանի՞ց։ Իհարկե ոչ։ Մեր գրպանից։
Հոսանքի թանկացման արդյունքում բյուջեն հարկերի տեսքով հավելյալ ստանալու է տարեկան 5-5.5 մլրդ դրամ։ Ստանալու է մեզնից՝ էլէներգիա սպառողներից։
Ամեն 6.93 դրամից 1.15 դրամը գնում է պետական բյուջե։
Այսինքն՝ ամբողջ բնակչությունից 5-5.5 մլրդ հավաքում եք, դրանից 2.5 միլիարդով "մեծահոգաբար" օգնում անապահովներին ու հպարտանո՞ւմ։
Կհպարտանաք, բա ինչ կանեք. մնացած 2.5-3 միլիարդով էլ, կարաք, ասենք, Հրանուշ Հակոբյանին մի քանի երկիր ավել ուղարկեք գործուղման կամ թարմացնեք ձեր ծառայողական մեքենաները, չէ՞։
Ոնց որ ընտանիքի հոր ձեռից փողը լրիվ վերցնես, կեսը դնես ջեբդ, մյուս կեսով ընտանիքի հիվանդ պապ ու տատի համար դեղ-մեղ գնես ու ասես՝ մի բողոքի։
Թարգեք էդ էժան բլեֆը։
Բաբկեն Թունյան