Ժամանակը երբեմն նենգ ու դաժան է: ՈՒր է թռչում, ուր է գնում: Առանց ընդմիջման' բոլորիս վրա ժամկետ է պիտակավորել, և բոլորս ունենք մեր կյանքի ծառը: Թող թռչունները երգեն բոլոր կանանց պսակների շուրջ, և նրանք սիրով շնչեն, բոլոր գույների ծաղիկների նուրբ բուրմունքը: Թող նրանց բոլոր սրտերում այրվի բյուրեղը, և ոչ մի կաթիլ վախ չլինի: Ով կնոջ վրա ձեռք է բարձրացնում' նա միայն նվաստացած ու թույլ տղամարդ է: Ոնց կարել է կնոջը հարվածել ու հետո նայել նրա աչքերի մեջ: Երբ կինը զգում է այդ դաժան հարվածը, նրա հոգին կարծես այրվում է գետնին: Նա կարող է վիրավորվել ակամա, և այդ հոգու ցավը մնա հավերժ: Հանգիստ խոսքերը ավելի լավ կարող են դիտվել տղամարդու կողմից, քան վիրավորանքները: Կնոջ ամեն մի տառապանքի համար տղամարդը պատասխան է տալիս: Երբեմն լռելը ավելի լավ է քան գոռալը: ՈՒ ընդհանրապես կյանքում' ինչքան շատ ես լռում, այդքան ուրիշներից մի քայլ առաջ ես լինում: Ոչ շատ ցավի ամբողջական գավաթում' ամեն անգամ մի քանի կաթիլ է մնում: Կնոջ վրա կարելի է միայն ձեռք բարձրացնել այն դեպքում' երբ կանխելով ոչ խելացի մտքերը տղամարդը նրան տանում է ձեռքերով կամ գրկում է: