էլեկտրաէներգիայի թանկացման հարցի վերաբերյալ երկրրի ղեկավարների անտարբերությունը, եթե այսպես երկար շարունակվի, ի վերջո կբերի նրան, որ մարդիկ կսկսեն արդեն հայտնել իրենց դժգոհությունները մնացած խնդիրների վերաբերյալ, չէ որ դրանք էլ քիչ չեն՝ ակամայից վերածելով այս ամենը քաղաքական խնդրի: Չէ որ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի լուծումը ևս քաղաքական դաշտի խնդիր է, բայց ցավոք ղեկավարությունը ոչ մի խելամիտ լուծում չի կարողանում առաջարկել ժողովրդին ներկայիս վիճակը կարգավորելու համար՝ բացառությամբ նրա, որ ժողովուրդը պետք է վճարի կուտակած պարտքերը անկախ նրանից, ի վիճակի է վճարելու թե ոչ:
Երկրի վիճակը նախանձելի չէ իսկ ժողովուրդն օր-օրի ավելի է լցվում պայքարելը շարունակելու տրմադրվածությամբ՝ չմոռանալով, թե ովքեր են իրենց հասցրել էս վիճակին: Ժողովրդի տրամադրվածությունն անփոփոխ է նույնիսկ երեկվա կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը մեղմելու նպատակով բերված փաստարկների ու սոցիալապես անապահով խավին աջակցելու նախագծի ծիծաղելի առաջարկների: Միթե դժար էր հասկանալ, որ այսօր հավաքվածներից ինչ որ մեկը դժար դրանք լուրջ ընդուներ ու բավարարվեր դրանով: Ժողորվուրդն այսօր արդեն պայքարում է ու խոստանում է պայքարել մինչև վերջ իսկ վերջը ավելի լուրջ է լինելու:
Հասկացեք ի վերջո, որ այս հավաքները ծառայում են որպես նախազգուշացում, ցույց տալով, թե որ օրինակներից խուսափեք: Ի ուրախություն բոլորիս հավաքվածներից շատերը դեռ տեսնում են իրենց ապագան Հայաստանում ու մտածում դրա համար՝ լցվելով դրական լավատեսության զգացումներով: Մի կտրեք մարդկանց մեջ լավի հանդեպ ունեցած վերջին հույսը, քանի որ ժողովրդի մեծամասնության համար այսօր սեփական հողում ապրելն այնքան է դժվարացել, որ շատերն ապրելու կռիվ են տալիս:
Միգուցե կարծում եք ժամանակի ընթացքում մարդիկ հոգնում են, հավաքվածները ևս կհոգնեն, բայց սա էդ դեպքը չի: Մարդիկ այսօր դուրս են եկել, քանի որ ցանկանում են մեծանալ իրենց հողում ու մեծացնել իրենց սեփական երեխաներին՝ համաձայն այն օրինակի, որը ճիշտ է, այլ ոչ թե այն օրինակի, որը կործանում է մարդկանց: Նրանք վստահ են, որ նրանց երջանկությունը և գալիք սերունդների երջանկությունը կախված է այսօրվա թելադրած չափանիշներով ապրելուց:
Արման Խարազյան